Արցախ այցի շրջանակներում այսօր ԱՀ Ազգային ժողովում հանդիպել ենք ընդդիմադիր կուսակցությունների երիտասարդական կառույցների ղեկավար կազմի անդամների հետ

ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Արցախ այցի շրջանակներում այսօր ԱՀ Ազգային ժողովում հանդիպել ենք ընդդիմադիր՝ ՀՅԴ, Արդարություն և Արցախի ժողովրդավարական կուսակցությունների երիտասարդական կառույցների ղեկավար կազմի անդամների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկել ենք հետագա համագործակցության հեռանկարները։
Պայմանավորվածություն ենք ձեռք բերել առաջիկայում ունենալ փոխայցելություններ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նոր միասնական ծրագրեր իրականացնելու հնարավորությունները։
Խոսել ենք նաև միջազգարին հարթակներում արցախցիների խնդիրները բարձրաձայնելու ուղղությամբ։
Կատարվելիք աշխատանքների իրականացման և օպերատիվ արձագանքման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծվել է Հայաստանի և Արցախի երիտասարդությանը կապող արագ արձագանքման աշխատանքային խումբ»։