Ու կրկին թիրախում Սերժ Սարգսյանն է, որովհետև նա էր մինչ 2018-ը և 2018-ին խանգարում հակահայկական ծրագրերի իրականացմանը

«Ռեֆորմիստների» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Վերջին շրջանում կրկին ակտիվացել են որոշ անհայրենիք և ցածրակարգ, բազմակի օգտագործված անդուր կերպարներ, որոնք իրենց պարտքն են համարում մի հիմարություն անպայման ասել ՀՀ 3-րդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի մասին: Սրանք էն պարազիտ կերպարներն են, որ նույնիսկ չեն էլ կարող մի սեփական միտք արտաբերել, այլ լրիվ հրահանգով գրած- տված, իբր իրենց սեփական կարծիքն են ասում, բայց ակնհայտ է, որ բոլոր այդ անդուր կերպարների ակտիվացումը և կենտրոնացված տեղեկատվական «հարձակման» գործողությունները նախապես մշակված և պլանավորված բնույթ են կրում:
Ու կրկին թիրախում Սերժ Սարգսյանն է, որովհետև նա էր մինչ 2018-ը և 2018-ին խանգարում հակահայկական ծրագրերի իրականացմանը, նույնն էլ այսօր: Որովհետև Սերժ Սարգսյանը Արցախյան ազատամարտում հաղթանակի խորհրդանիշներից է,որովհետև այդքան ստեր և միֆեր տարածելուց հետո Սերժ Սարգսյանը կրկին քաղաքական դաշտի օլիմպոսում է, որովհետև եթե մի քանի կյանք էլ ապրեն այդ անդուր կերպարները և իրենց տերերը, միևնույն է Սերժ Սարգսյանի ստեղծածի, կառուցածի մեկ տոկոսը չեն կարողանա անել:
Ու չեն կարողանա, որովհետև ոչ թե չունեն այդ կարողությունն ու ունակությունը, այլ նրանք ուրիշ բանի համար են այստեղ երևում, խոսում, նրանք ցանկացել են փշրել, ջարդել, վերացնել Սերժ Սարգսյանի և հերոս սերնդի ստեղծած արժեքները և ժառանգությունը: Դա է նրանց սև առաքելությունը:
Վստահ եմ չի ստացվելու, չեն կարողանալու, հայի ուժեղ և իմաստուն տեսակը հաղթելու է»: