Մոսուլում հրթիռակոծվել է թուրքական հյուպատոսարանը

Հրթիռակոծվել է Իրաքի Մոսուլ քաղաքում տեղակայված Թուրքիայի Հյուպատոսարանը։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Կատարվածի վերաբերյալ դատապարտող հայտարարություն է տարածել Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը և սպառնացել  հրթիռակոծությունն իրականացրած կողմին, որոնց որակել է որպես ահաբեկիչներ։

Թուրքական աղբյուրների փոխանցմամբ’ հյուպատոսարանի շենքի վրա արձակվել է 4 հրթիռ, սակայն կատարվածի արդյունքում սպանվածներ և վիրավորներ չկան։