Որոշվել է Մամիկոն Ասլանյանին հոսպիտալացնել

Արդեն տեղյակ եք, որ ժամեր առաջ զարկերակային ճնշման սուր տատանումներ նախնական ախտորոշմամբ քրեակատարողական հիմնարկից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխել Մամիկոն Ասլանյանը։ Այս մասին գրել է պաշտպան Երվանդ Վարոսյանը։

«Բժշկական կենտրոնում իրականացված նախնական հետազոտությունների արդյունքում բժշկական անձնակազմի կողմից որոշում է կայացվել հետագա հետազոտությունների նպատակով Մամիկոն Ասլանյանին հոսպիտալացնել։ Վաղը, ի թիվս այլնի իրականացվելու է նաև սրտի զոնդավորում։

Հետազոտությունների փաստաթղթսվորված արդյունքները մեր տրամադրության տակ ունենալուն պես, հնարավոր է անհապաղ միջնորդություն ներկայացնենք դատարան Մամիկոն Ասլանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հարցը վերանայելու պահանջով։

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»,- գրել է նա։