Բորիս Ջոնսոնը կարող է զբաղեցնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը

Մեծ Բրիտանիայի կառավարության պաշտոնաթող եղած ղեկավար Բորիս Ջոնսոնը կարող է զբաղեցնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնն այն բանից հետո, երբ դաշինքի ներկայիս ղեկավար Ենս Ստոլտենբերգը հաջորդ տարվա սեպտեմբերին թողնի իր աթոռը: ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ, հուլիսի 27-ին այդ մասին հաղորդել է The Daily Telegraph թերթը:

Հրատարակչության տվյալներով՝ ավագ թորիները պաշտպանում են Բորիս Ջոնսոնի թեկնածությունը որպես ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղար: Ջոնսոնից առաջ այդ պաշտոնի հավակնորդներ էին համարվում Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսին, ինչպես նաև Միացյալ Թագավորության նախկին վարչապետներ Թերեզա Մեյին և Դևիդ Քեմերոնին, նշում է թերթը:

Թերթը նաև ընդգծում է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար վաղուց են առաջարկում Մեծ Բրիտանիայի ներկայացուցչի՝ նկատի ունենալով եվրոպացի քաղաքական գործիչների նկատմամբ ԱՄՆ-ի անվստահությունը, որոնք բազմիցս հայտարարել են Եվրամիության նոր բանակ ստեղծելու՝ իրենց պլանների մասին: Հուլիսի 7-ին, երբ Մեծ Բրիտանիայի կառավարությունը ցուցադրաբար լքեց գրեթե 60 հոգի, Բորիս Ջոնսոնը հայտարարեց Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնից հեռանալու մասին: Նա նաև հայտնեց, որ կթողնի վարչապետի պաշտոնը, հենց ընտրվի թորիների նոր առաջնորդ, որը կգլխավորի կաբինետը: Դա պետք է տեղի ունենա սեպտեմբերի 5-ին, իսկ նոր վարչապետ կդառնա արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը կամ ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը: Թեկնածուի ճակատագիրը կորոշեն կառավարող կուսակցության գրեթե 200 հազար անդամները: