«Գազպրոմի» հայտարարությունից հետո Եվրոպայում խուճապ է, գրում են լրատվամիջոցները

Եվրոպայում խուճապ է տիրում «Հյուսիսային հոսք»-ով գազի ամենօրյա տարանցումը մինչև 33 միլիոն խորանարդ մետր կրճատման մասին տեղեկատվության հենքին։ Այս մասին գրում է բրիտանական «Էքսպրես» թերթի մեկնաբան Ջեյքոբ Փոլը։

Ինչպես նշում է լրագրողը՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ երեքշաբթի օրը Բրյուսելում կհանդիպեն ԵՄ էներգետիկայի նախարարները՝ քննարկելու գազի խնայողության ԵՄ արտակարգ ծրագիրը։

«Հենց այսպիսի զարգացումից էր վախենում Եվրահանձնաժողովը»,- ասվում է հոդվածում։

Հուլիսի սկզբին Կանադան համաձայնեց տուրբինն ուղարկել Գերմանիա՝ հետագայում Ռուսաստան տեղափոխելու համար:

Գազատարը վերսկսել է աշխատանքը հուլիսի 21-ին՝ պլանային սպասարկումից հետո, սակայն հուլիսի 25-ին «Գազպրոմը» հայտարարեց «Պորտովայա» կոմպրեսորային կայանի մեկ այլ տուրբինի աշխատանքի դադարեցման մասին։

Դրանից հետո հուլիսի 27-ից «Հյուսիսային հոսք»-ով մատակարարումները չեն գերազանցի օրական 33 մլն խմ գազը, այն է՝ գնահատված հզորության մինչև 20%-ը։