«Քարի դար». բրիտանացիներին զայրացրել է ձմռանը վառելիք քիչ օգտագործելու առաջարկը

The Daily Mail տաբլոիդի ընթերցողները արձագանքել են բրիտանական իշխանությունների ծրագրերին, որոնք կոչ են անում իրենց ենթականերին ձմռանը տներում իջեցնել ջերմաստիճանը և անջատել լույսերը՝ հոսանքազրկումից խուսափելու համար:

Նման նախաձեռնության մասին ավելի վաղ հայտնել էր «Թելեգրաֆ» թերթը՝ վկայակոչելով իր ձեռքի տակ հայտնված իշխանությունների ծրագրերը։ Նշվում է, որ դրանք ներառում են ավելի քիչ էներգիա սպառելու կոչեր։ Սպառումը նվազեցնելու անհրաժեշտության մասին հաղորդագրությունները կարող են պարբերաբար հեռարձակվել ռադիոյով, հեռուստատեսությամբ և սոցիալական ցանցերում:

Բրիտանացիները քննադատել են իշխանությունների ծրագրերը համապատասխան հոդվածի մեկնաբանություններում։

«Ոչ էլեկտրականություն, ոչ սնունդ, ոչ գազ, ոչ ճանապարհորդություն, գուցե ևս մեկ կարանտին: Եթե դեռ չեք հասկացել և չեք պատրաստվել, Աստված ձեզ օգնական», – գրել է օգտատերերից մեկը:

«Մեծ Բրիտանիան դարեր շարունակ հենվել է էներգիայի առատ և էժան պաշարների վրա: Ահա թե ինչ է տեղի ունենում, երբ ծիծաղելի էկո-հոգեբանները հասնում են իրենց ուզածին: Նրանք բառացիորեն ցանկանում են մեզ տանել քարե դար», – նշել է մեկ այլ օգտատեր: