Քաղաքապետի աքլորականչն ու իրենց քարդաշների այցը Հայաստան (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Երևանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության ղեկավար, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը։

Հաղորդման հյուրի հետ խոսեցինք քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի գրառման մասին, որով նա տեղեկացրել էր, թե մտադիր է այսուհետ Երևանի 12 վարչական շրջաններում մարդկանց արթնացնել ժամը յոթից, որպեսզի նրանք վաղ սկսեն իրենց աշխատանքը։ Սոնա Աղեկյանն ասաց, որ Հրաչ Սարգսյանը Երևանում բազմաթիվ խնդիրներ ունի լուծելու՝ բնակիչների կյանքը հարմարավետ ու անվտանգ դարձնելու համար և դրանցով զբաղվելու փոխարեն անհեթեթ նախաձեռնություններով է ներկայանում։

Անդրադարձանք նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման անվան տակ Հայաստանում սկսված վտանգավոր գործընթացներին, որոնք, ըստ հաղոդման հյուրի, տանում են դեպի Հայաստանի թուրքացում։

Մանրամասները՝ տեսանյութում