Չինաստանն ավելի հաճախ է որսում ամերիկյան ինքնաթիռները. ԱՄՆ գլխավոր շտաբի պետ

Չինաստանը «ավելի ագրեսիվ» է դարձել վերջին հինգ տարիների ընթացքում ամերիկյան ռազմական ինքնաթիռներ որսալու հարցում, Financial Times-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ բանակի միացյալ շտաբի պետ, գեներալ Մարկ Միլլին։

Նրա խոսքով՝ չինական ավիացիայի թիրախը նաև Վաշինգտոնի դաշնակիցների, մասնավորապես՝ Ավստրալիայի, Կանադայի և Ճապոնիայի ինքնաթիռներն են։

Գեներալն մանրամասնել է, որ նման միջադեպերի թիվը «հավասար համամասնությամբ աճել է»։

Մարկ Միլլին հավելել է, որ այդ հարցը քննարկել է Չինաստանի Ժողովրդական-ազատագրական բանակի միացյալ շտաբի պետ Լի Ցուչենի հետ։

Ի պատասախան՝ Չինաստանի ռազմական ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ը «չպետք է սադրանքներ իրականացնի» տարածաշրջանում, ասել է Միլլին։