Հայաստանի տնտեսությունը շարունակում է իր վստահ աճը՝ արագանալով մինչև տնտեսական ակտիվության 118.5% ցուցանիշի․ Վահան Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կրկին անդրադարձել է ՀՀ տնտեսական աճին․ «Հայաստանի տնտեսությունը շարունակում է իր վստահ աճը` հունիսին արագանալով մինչև տնտեսական ակտիվության 118.5% ցուցանիշի։ Ամենաուրախալին արդյունաբերության 119% ցուցանիշն է, որը, հանքաարդյունաբերության ոլորտի նվազման ֆոնին նշանակում է մշակող արդյունաբերության զգալի աճ», – ֆեյսբուքյան էջում գրել է նա։