ԱՄՆ բանակը բախվում է նորակոչիկների զգալի պակասի հետ. The American Conservative

ԱՄՆ բանակն այս տարի բախվում է նորակոչիկների խիստ պակասի հետ, գրել է Էդվարդ Չանգը The American Conservative-ի հոդվածում:

«Նորակոչիկների պակասը վերջինն է այն անհաջողությունների շարքից, որոնք հարվածել են ԱՄՆ բանակին՝ Աֆղանստանից զորքի աղետալի դուրսբերումից ի վեր: Դրանք հանգեցրին ինստիտուտի իմիջի ոչնչացմանը, ով այժմ ստիպված է պայքարել ոչ կոմպետենտության ու չափից դուրս քաղաքականացման մեղադրանքների դեմ», – կարծում է հոդվածագիրը։

Ուստի ԱՄՆ Զինված ուժերի բարձրաստիճան սպաները ընտրության առաջ են կանգնել՝ կրճատել բանակը կամ անցնել ընդհանուր զորակոչի, կարծում է հոդվածի հեղինակը։