Ինչպես Արևմուտքը չկարողացավ մեկուսացնել Ռուսաստանին. National Interest

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կանաչ լույս է տվել Սև ծով հացահատիկի արտահանման գործարքին, որը Մոսկվայի և Կիևի միջև առաջին խոշոր գործարքն է փետրվարի 24-ին Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից ի վեր:

National Interest պարբերականն անդրադարձել է Ռուսաստանի Դաշնությանը մեկուսացնելու Արևմուտքի ջանքերին: Հոդվածի հեղինակ Մարկ Եպիսկոպոսը նշել է, որ մինչ Ռուսաստանը մեկուսացվում է Արևմուտքից և արևմտյան ղեկավարությամբ որոշ ինստիտուտներից, Թեհրանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումները մատնանշում են այլ և շատ ավելի մտահոգիչ զարգացումներ:

Ռուսաստանը և Իրանը դարձել են Սիրիայի առաջնորդ Բաշար ալ Ասադի հիմնական աջակիցները, մինչդեռ Թուրքիան աջակցում է երկրի հյուսիսում գտնվող հակակառավարական խմբավորումներին։ Գագաթաժողովը չլուծեց այս հիմնական տարաձայնությունները, և Էրդողանը չկարողացավ ստանալ Ռուսաստանի ու Իրանի աջակցությունը`«ահաբեկչական» խմբավորումների դեմ պայքարի պատրվակով Սիրիայի հյուսիսում թուրքական նոր հարձակման համար:

Հացահատիկի գործարքն ավարտել է ռուսական դիվանագիտության մեկ շաբաթը, որը փորձագետների կարծիքով նպատակ է ունեցել ցույց տալու, որ Մոսկվային տնտեսապես և քաղաքականապես մեկուսացնելու արևմտյան արշավը ձախողվել է:

Մինչ Ռուսաստանը գնալով մեկուսացվում է Արևմուտքից և Արևմուտքի գլխավորած որոշ ինստիտուտներից, Պուտինի հանդիպումները Թեհրանում մատնանշում են մեկ այլ և շատ ավելի մտահոգիչ երևույթ. չնայած, Կրեմլի դեմ միասնական համաշխարհային ճակատ ստեղծելու եվրոպական և ամերիկացի քաղաքական գործիչների շարունակական փորձերին, ոչ արևմտյան աշխարհի մի մասը մնում է չեզոք կամ, ինչպես Չինաստանի և Իրանի դեպքում է, հստակորեն աջակցություն է հայտնում ՌԴ-ին: