ԱՄՆ-ը Ուկրաինային կտրամադրի 580 հարվածային ԱԹՍ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարգադրել է 175 միլիոն դոլարի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային, հայտնել է Սպիտակ տունը։

Պաշտպանական արտադրանքն ու ծառայությունները, ռազմական կրթությունն ու ուսուցումը կտրամադրվեն Պենտագոնի միջոցներից, հավելել է ԱՄՆ վարչակազմը, նշում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ռազմական օգնության փաթեթը կներառի մասնավորապես 580 հատ «թափառող զինամթերք»՝ Phoenix Ghost հարվածային անօդաչու թռչող սարքեր, այս մասին լրագրողներին ասել է Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին:

Բացի այդ, Վաշինգտոնը կարող է Կիևին փոխանցել ևս չորս РСЗО HIMARS, 36 000 միավոր հրետանային զինամթերք, հակատանկային զենքեր և մեքենաներ։

Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի հատուկ գործողության սկզբից ի վեր Արևմուտքն անընդհատ ավելացնում է զենքի մատակարարումը Ուկրաինային։

Ռուսաստանը հայտարարել է, որ ցանկացած ռազմական բեռնափոխադրում Կիև կլինի օրինական թիրախ զինվորականների համար: