ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է երկու ամերիկացիների մահվան մասին, որոնք կռվել են Ուկրաինայի զինված ուժերի կողմից

ԱՄՆ երկու քաղաքացի, ովքեր, ենթադրաբար,  կռվել են Ուկրաինայի զինված ուժերի կողմից, վերջերս զոհվել են Դոնբասում, ABC News-ին հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

«Մենք կարող ենք հաստատել, որ ԱՄՆ երկու քաղաքացի օրերս զոհվել են Դոնբասի շրջանում»,- ասել է արտաքին քաղաքականության պատասխանատուն։

Զոհվածների անունները չեն հստակեցվում։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։