Մենք գոնե հասկանո՞ւմ ենք, թե ինչ է մեզ սպասում

Ես, իհարկե, հասկանում եմ, որ Հայաստանում տիրում է մի իրավիճակ, երբ հանրության տրամադրությունները լիովին կտրված են իրականությանից։

Սակայն, այնուամենայնիվ, հետաքրքիր է հետևել, թե ինչպես մարդիկ, որոնց Հայրենիքը կանգնած է ԻՐԱԿԱՆ մասնատման և պատերազմի առջև՝ ինքնամոռաց քննարկում են հարցեր, որոնք ըստ էության ոչ մի կապ չունեն իրական խնդիրների և վտանգների հետ։

Համաձայն եմ, որ այս համատարած հանրային աբսուրդը իրականում շատ հմուտ տեխնոլոգիաների կիրառման արդյունք է, սակայն միևնույն է, չեմ կարող ընդունել այն փաստը, որ մարդկանց մոտ կարելի է այսպես հեշտ վերացնել  ինքնապաշտպանական բնազդը։

Օրինակ` ձեզ հեչ հետաքրքիր չէ՞, թե ինչու են  Հայաստան հերթով շտապ ժամանել ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Իրանի հետախուզական ծառայությունների ղեկավարները կամ ինչո՞ւ են Իրանի պաշտոնյաները ամենաբարձր մակարդակով իրենք իրենց «ճղում» մեջտեղից՝ պնդելով, որ  Իրանի և Հայաստանի  սահմանը անձեռնմխելի է։

Մենք գոնե հասկանո՞ւմ ենք, թե ինչ է մեզ սպասում։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից