Հունաստանը, Դանիան, Սլովակիան, Սլովենիան և Խորվաթիան ներառվել են ՌԴ-ի ոչ բարեկամ պետությունների ցուցակում

Հունաստանը, Դանիան, Սլովակիան, Սլովենիան և Խորվաթիան ներառվել են ՌԴ-ի ոչ բարեկամ պետությունների ցուցակում։

«Կառավարությունը թարմացրել է արտասահմանյան պետությունների ցանկը, որոնք ոչ բարեկամական գործողություններ են կատարում՝ ուղղված արտասահմանում ռուսական դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների դեմ։ Ցուցակում ներառվել են Հունաստանը, Դանիան, Սլովակիան, Սլովենիան և Խորվաթիան»,- տեղեկացրել է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։

Սլովենիան և Խորվաթիան չեն կարողանա ՌԴ-ում աշխատակիցներ վարձել իրենց դիվանագիտական առաքելություններում, Հունաստանի, Դանիայի և Սլովակիայի համար աշխատակիցներ ունենալը սահմանափակվել է։