Տիգրան Աբրահամյանը և Հայկ Մամիջանյանը այցելել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ

ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ Տիգրան Աբրահամյանը և Հայկ Մամիջանյանը այցելել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։ Ինչպես տեղեկացրել է Տիգրան Աբրահամյանը ՝ «հանդիպելու պայքարի մեր ընկերների հետ։

Ինչպես միշտ, բոլորի ասելիքը, խոսքը, հարցադրումները կապված էին ընդդիմության պայքարի, առաջիկա անելիքների և մեր երկրի վաղվա օրվա հետ։

Տղերքը ինչպես միշտ ուժեղ են, հողին պինդ կանգնած»,- գրել է նա։