Ավստրիայի, Սլովակիայի և Չեխիայի ԱԳ ղեկավարները չհայտարարված այցով Կիև են ժամանել

Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդեր Շալենբերգը նախապես չհայտարարված այցով ժամանել է Կիև, որտեղ կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Այդ մասին հայտնել Է Puls 24 հեռուստաալիքը:

Հեռուստաաալքի տվյալներով՝ Շալենբերգի հետ Ուկրաինա են ժամանել Սլովակիայի արտաքին գործերի նախարար Իվան Կորոչոկը և Չեխիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Յան Լիպավսկին: Նախարարների ծրագրում նշված է հանդիպում Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի և Ուկրաինայի ԱԳ ղեկավար Դմիտրի Կուլեբայի հետ:

Այլ տեղեկատվություն հեռուստաալիքը չի հայտնել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: