Թեհրանում այսօր ընդունված հայտարարության վերջին կետը նշանակում է նոր աշխարհաքաղաքական իրողության դեմոնստրացիա

Թեհրանում այսօր ընդունված հայտարարության վերջին կետը նշանակում է նոր աշխարհաքաղաքական իրողության դեմոնստրացիա։

Հայտարարության վերջին կետը ասում է․

Նախագահները պայմանավորվել են ընդլայնել եռակողմ ձևաչափը նաև սիրիական խնդրից դուրս:

Իսկ որ՞ն է այդ սիրիական ձևաչափից դուրսը, կարծում եմ՝ դա առաջին հերթին իհարկե Ուկրաինան է, ինչու չէ նաև Արցախը:

Փաստացի Իրանի հոգևոր առաջնորդի հայտարարությունը ՀՀ-Իրան սահմանի մասին լուրջ զսպումների կբերի Ադրբեջանին իսկ Թուրքիան որպես այդ տրիումվիրատի մասնակից չի փորձի դեռևս բացահայտ խախտել ստատուս քվոն, բայց դե կապրենք կտեսնենք միևնույնն է մեր միակ դաշնակիցը կա և մնում է Ռուսաստանը:

Տարբեր հայտարարություններից ոգևորվել պետք չէ, պետք է սթափ մտածել և առաջնայինը դասել մեր պետական շահը,ինչը այսօր ցավոք չկա:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից