Իրանի հոգևոր առաջնորդը ուղերձը կրկնել է ոչ միայն Էրդողանի և Պուտինի հետ առանձնազրույցներում, այլև առանձին գրառում է արել

Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Խամենեին այն ուղերձը, որ Իրանը չի հանդուրժի Իրան-Հայաստան սահմանի փակման, կրկնել է ոչ միայն Էրդողանի և Պուտինի հետ առանձնազրույցներում, այլև առանձին գրառում է արել իր թվիթերյան միկրոբլոգում:

🔴 «Իսլամական Հանրապետությունը երբեք չի հանդուրժի այն քաղաքականությունն ու ծրագրերը, որոնք հանգեցնում են Իրանի և Հայաստանի միջև սահմանի փակմանը»:

Փույա Հոսեինի ֆեյսբուքյան էջից