Իրանն ու Ռուսաստանը գազի նոր հանքավայր կշահագործեն Ֆարսում

Իրանական ազգային նավթային ընկերությունը և ռուսական «Գազպրոմը» Թեհրանում ռազմավարական համագործակցության հուշագիր են ստորագրել: Այս մասին հայտնում է իրանական «Tasnim» գործակալությունը՝ վկայակոչելով NIOC-ի գործադիր տնօրեն Մոհսեն Հոջասթեմեհրին։

Նրա խոսքով՝ իրանական ընկերությունը և «Գազպրոմ»-ը միասին կվարեն Հյուսիսային Ֆարսի գազի հանքավայրերի և Քիշ կղզու շրջանում գտնվող հանքավայրի մշակումը: Ռուսական կողմն այդ նախագծում 10 մլրդ դոլար կներդնի։

Հոջասթեմեհրը հայտարարել է, որ այդ համաձայնագիրը կհանգեցնի Իրանի նավթային արդյունաբերության պատմության մեջ խոշորագույն օտարերկրյա ներդրումներին:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր ժամանել է Իրանի մայրաքաղաք Թեհրան, որտեղ բանակցություններ կվարի երկրի նախագահներ Իբրահիմ Ռաիսիի և Իրանում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: