Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տալիս

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Կարեն Հակոբյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, որ դադարեցնում է  վարչական շրջանի ղեկավարի աշխատանքային գործունեությունը։:

«Հուլիսի 21-ից դադարեցնում եմ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի իմ աշխատանքային գործունեությունը: Ձեր վստահության շնորհիվ պատիվ եմ ունեցել շուրջ 4 տարի իմ ներդրումն ունենալ ի շահ և ի բարօրություն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչների ծավալվող աշխատանքներին:

Պաշտոնավարմանս առաջին իսկ օրվանից ինձ վստահված աշխատանքին վերաբերվել եմ ամենայն պատասխանատվությամբ, փորձել անել հնարավորինս առավելագույնը, ինչ խոսք՝ անելիքներ դեռ շատ կան:

Շնորհակալ եմ իմ աշխատակազմին, իմ քաղաքական թիմին, համագործակցած բոլոր գործընկերներիս և բոլոր նրանց՝ ովքեր վստահել, հավատացել են ինձ և սատարել՝ իմ ձեռնարկած ծրագրերի իրականացմանը»,- գրել է նա: