Հայաստանը շրջապատող մեծ տարածաշրջանում տեղի ունեցող առավել կարևոր իրադարձությունները. «Հենակետ»

«Հենակետ» վերլուծական կենտրոնը ներկայացնում է Հայաստանը շրջապատող մեծ տարածաշրջանում տեղի ունեցող առավել կարևոր իրադարձությունները՝ հակիրճ

Չինաստան

  • «Financial Times» պարբերականը գրել է, որ անօդաչու թռչող սարքեր արտադրող չինական DJI ընկերությունը, որն ԱՄՆ-ում գրանցված է «սև ցուցակում», ակտիվորեն լոբբինգ է անում ամերիկյան կառավարության կողմից իր արտադրանքի գնման նպատակով սահմանափակումների վերացման ուղղությամբ:
  • Չինացի զինվորականները Թայվանի դեմ հնարավոր գործողության համատեքստում հերթական զորավարժություններն են անցկացրել հակառակորդի ափերին վայրէջքի սցենարներով:
  • Չինաստանը ցուցադրել է իր նոր «075 տիպի» ունիվերսալ դեսանտային նավը, որն ունի ցատկահարթակ ինքնաթիռների համար, որն, ըստ երևույթին, կարող է ապամոնտաժվել, քանի որ նավի ստանդարտ էսկադրիլիայի մեջ մտնում են միայն ուղղաթիռները։
  • Չինաստանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Պեկինը ներգրավված չէ Ուկրաինայում պատերազմի մեջ, սակայն չի պատրաստվում պասիվ հետևել իրավիճակին: Այդ պատերազմի բացասական հետևանքները տարածվել են ամբողջ աշխարհում, հավելել է Վան Ին։
  • «Ամերիկյան «Benfold» հրթիռային Էսկադրային ականակիրն ապօրինաբար մտել է Չինաստանի տարածքային ջրեր Սիշա արշիպելագի մոտ (Պարասելյան կղզիներ)», հայտարարել է Չինաստանի ԶՈւ մարտական հրամանատարության հարավային գոտու պաշտոնական ներկայացուցիչ Թիան Ցզյունլին։
  • «Global Firepower» միջազգային վերլուծական ընկերությունը կազմել է պետությունների վարկանիշային աղյուսակը՝ հաշվի առնելով ռազմաօդային ուժերի հզորության ցուցանիշը։ Ըստ այդմ՝ 2022 թվականի դրությամբ Թուրքիան զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը՝ իր զինանոցում ունենալով 1057 միավոր ռազմաօդային տեխնիկա: Ցուցակը նախկինի պես գլխավորում է ԱՄՆ-ն 13.247 միավոր տեխնիկայով: Երկրորդ հորիզոնականում Ռուսաստանն է 4.173 միավոր ռազմաօդային տեխնիկայով: Եռյակը եզրափակում է Չինաստանը (3285 միավոր):

Թուրքիա

  • Ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել իր կողմից հավանության արժանացած 2023թ. ֆինանսական տարվա ռազմական բյուջեի նախագծին, որն արգելում է Թուրքիային վաճառել նոր F-16 կործանիչներ։
  • Ստամբուլում շարունակվում են Ուկրաինայի, Ռուսաստանի, Թուրքիայի և ՄԱԿ-ի զինվորականների ներկայացուցիչների բանակցությունները հացահատիկի արտահանման խնդիրների կարգավորման վերաբերյալ։
  • Թուրքիան շարունակում է գրոհել Սիրիայի հյուսիսում և արևելքում գտնվող բնակելի թաղամասերը։ Սայդա գյուղը և Այն-Իսա քաղաքից արևմուտք գտնվող M4 միջազգային մայրուղին դարձել են թուրք զինյալների թիրախը: Վնասվել են մի քանի բնակելի տներ։
  • «Շահին» ոչ մեծ հետախուզական դրոնների ֆիզիկական ոչնչացման 40-միլիմետրանոց համակարգերի առաջին խմբաքանակը փոխանցվել է Թուրքիայի ԶՈւ-ին։ Գործողության շառավիղը՝ 700 մետր:
  • Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ։ Զրույցի ընթացքում ղեկավարները քննարկել են SAMP-T ԶՀՀ-ների գնման հնարավորությունը, որոնց մատակարարումների շուրջ բանակցությունները Իտալիան, Ֆրանսիան և Թուրքիան վերսկսել են մարտ ամսին։
  • Ֆրանսիական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Մարիցա գետի մոտ, Հունաստանի և Թուրքիայի միջև սահմանի երկու կողմերում էլ զորքերի և ռազմական տեխնիկայի կուտակումներ կան, ինչպես նաև ռազմական գործողությունների ժամանակ պաշտպանության համար նախատեսված խրամատներ են կառուցվում։
  • Թուրքական «Հայրենիք» (Vatan) կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը երկրի ղեկավարությանը առաջարկել է հետ կանչել «F-16»-ի գնման հայտը։

Իրան

  • ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն հաստատակամ է՝ Իրանին թույլ չտալու, որ կարողանան միջուկային զենք մշակել։
  • ԱՄՆ-ը և Իսրայելը համատեղ հռչակագիր են ստորագրել, որը ստացել է «Երուսաղեմի հռչակագիր» անվանումը և վերաբերում է Իրանի միջուկային զենք չստանալուն։
  • Իրանի ռազմածովային ուժերի հարավային նավատորմը ներկայացրել է առաջին նավատորմը, որը հագեցած է տարբեր ԱԹՍ-ներով, ինչպես նաև դրանց ոչնչացման միջոցներով։ Իրանը, հավանաբար, դարձել է աշխարհի առաջին երկիրը, որն իր նավատորմի կազմում ունի մասնագիտացված «ԱԹՍակիր»։
  • Իրանը նախկինի պես պաշտոնապես հերքում է ամեն ինչ։ Ընդ որում, ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Աբդոլլահիանն օրերս հիշեցրել է, որ Իրանն ու Ռուսաստանը պաշտպանության մասին համաձայնագիր ունեն։ Իսկ ահա ռուս-ուկրաինական հակամարտությունում հակամարտող երկրներից որևէ մեկի կողմն անցնելու մտադրություն չկա։
  • Իրանի ՌԾՈւ-ն շահագործման է հանձնել 877ЭКМ նախագծի երեք սուզանավերից մեկը։ Հետաքրքիր է, որ այն կատարելագործվել է և մշակվել է ԱԹՍ-ի վերջրյա բացթողնման հնարավորությունը։
  • CNN-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան իր աղբյուրներին, հաղորդում է, որ ռուսական պատվիրակությունը հունիսին այցելել է Թեհրանից հարավ գտնվող Իրանի ԻՀՊԿ ռազմակայան, որտեղ նրան ցուցադրել են «Shahed-191» և «Shahed-129» անօդաչու սարքերը։
  • ԱՄՆ պետդեպարտամենտն Իրանին սպառնացել է պատժամիջոցներով՝ Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր վաճառելու դեպքում։ Նշենք, որ Իրանի ԱԳ նախարարը հերքել էր Սալիվանի հայտարարությունն այն մասին, թե Իրանը պատրաստվում է ԱԹՍ-ներ վաճառել ՌԴ-ին։
  • Իրանի Զինված ուժերի խոսնակ Աբոլֆազի Շեկարչին հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը «պատասխան են տալու» Ջո Բայդենի՝ Իրանի դեմ ռազմական ուժ կիրառելու սպառնալիքի համար: Գեներալը սպառնացել է ԱՄՆ-ին ռազմական պարտությամբ և հիշեցրել է, որ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը պարտություն կրեցին Աֆղանստանում, ինչպես նաև մարդուժի և զինտեխնիկայի մեծ կորուստներ ունեցան Իրաքում իրանական հարձակումների պատճառով։

Իրաք

  • Առնվազն հինգ մարդ, այդ թվում՝ կին, սպանվել է Իրաքի հյուսիսում՝ Քուրդիստանում թուրքական անօդաչու սարքի հարվածի հետևանքով։
  • Զապ, Ավաշին և Մեթին շրջաններում ապրիլի 14-ից շարունակվող թուրք զինվորականների կողմից իրականացվող գործողություններին դիմադրություն է ցույց տրվել։ Արդյունքում հայտնի է դարձել, որ թուրքական բանակը հուլիսի 10-ին, ժամը 12:50-ին Շիկեֆտի դիմադրության շրջանում պարտիզանների մարտական դիրքերի դեմ ֆոսֆորային ռումբեր է օգտագործել:
  • Ջո Բայդենի այցի իրական ձեռքբերումներից է նաև այն, որ համաձայնագիր է ստորագրվել Քուվեյթի և Սաուդյան Արաբիայի տարածքով Պարսից ծոցի երկրների միասնական էներգահամակարգի մեջ Իրաքի էներգահամակարգի միավորման մասին։

Սիրիա

  • «Սիրիական ժողովրդավարական ուժերի» (SDF) հրամանատար Մազլում Աբդին հայտարարել է, որ Թուրքիան խախտում է հրադադարի մասին համաձայնագիրը, և քրդերն ընդունել են Դամասկոսի օգնությունը Կոբանիի և Մանբիջի ամրապնդման հարցում՝ տարածաշրջանում ռազմական գործողություն իրականացնելու Անկարայի պատրաստակամության ֆոնին:
  • Թուրքիայի նախապատրաստումը Սիրիայի հյուսիսում ՔԱԿ-ի դեմ հերթական ռազմական գործողությանը Բաշար Ասադին թույլ է տվել իր զինված ուժերն ուղարկել երկրի այդ շրջաններ, որոնց վերահսկողությունը նա կորցրել է գրեթե տասը տարի առաջ։
  • Սիրիական ժողովրդավարական ուժերի «Մեդիա կենտրոնի» տրամադրության տակ տվյալներ են հայտնվել այն մասին, որ թուրքական հետախուզությունը վարձու գրոհայինների նոր խումբ է հավաքում «Սիրիական ազգային բանակի» շարքերից՝ այսպես կոչված «N3» նոր առաքելության համար։ Հավաքագրումը տեղի է ունենում նույն սխեմայով, ինչ Լիբիայում և Ադրբեջանում պատերազմի համար։ Ըստ իրազեկ աղբյուրի, թուրքական հետախուզությունն ու ահաբեկչական խմբավորումների առաջնորդները որոշել են «N 3» առաքելության վարձկանների նշանակման երկու կետ՝ վարձկանների մի մասը կուղևորվի Եմեն, մյուսը՝ Իրաքի Քուրդիստան։
  • Պենտագոնը կտրուկ դեմ է արտահայտվել Սիրիայի հյուսիսում Թուրքիայի զինված ուժերի հնարավոր ռազմական գործողությանը։ Որպես հետևանք՝ նշվում է տարածաշրջանում ահաբեկիչների և ԻՊ-ի ակտիվության աճը։
  • Թուրքական անօդաչու թռչող սարքը հարձակվել է Սիրիայի հյուսիս-արևմտյան Թալ-Ռիֆաաթ քաղաքի վրա որի հետևանքով տուժել է սիրիական կառավարական հենակետը։
  • Սիրիական բանակի ստորաբաժանումները Թուրքիայի հետ սահմանին գտնվող Անիսա և Այն-Ալ-Արաբ քաղաքներում ամրապնդել են դիրքերը Սիրիայի ողջ տարածքում կայունության և անվտանգության ուժեղացմանն ուղղված միջոցառումների շրջանակներում։
  • Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում «խաղաղության աղբյուր» գործողության ժամանակ քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» 4 մարտիկների չեզոքացման մասին:
  • Ըստ Սիրիական ժողովրդական ուժերի գլխավոր հրամանատար Մազլում Աբդիի՝ հունիսին Թուրքիայի ՌՕՈւ-ն 1360 հարձակում է իրականացրել քրդական զինված խմբավորումների վերահսկողության տակ գտնվող շրջանների վրա։

Իսրայել

  • ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դիմել է Իսրայելի վարչապետին՝ խնդրելով ընդլայնել Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցությունը։
  • ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ՝ Իսրայել կատարած այցի արդյունքում Իսրայելը պաշտոնապես համաձայնություն է տվել Եգիպտոսի կողմից Տիրանի նեղուցում Սանաֆիր և Տիրան կղզիները Սաուդյան Արաբիային հանձնելու կապակցությամբ, որոնք Կարմիր ծովի ջրատարածքում տարածաշրջանային անվտանգության ապահովման առանցքային օբյեկտներից են, մասնավորապես, Հորդանանի և Իսրայելի Էյլաթ նավահանգիստները: Փոխարենը Սաուդյան Արաբիան կբացի իր օդային տարածքը իսրայելական ավիաընկերությունների համար։
  • Հուլիսի 16-ի վաղ առավոտյան մի քանի հրթիռներ են արձակվել Գազայի հատվածի տարածքից Իսրայելի ուղղությամբ։ Դրանցից մեկը որսացել է «Երկաթե գմբեթ» ԶՀՀ-ն, իսկ մյուսներն ընկել են անապատներում։ Իսրայելի ռազմաօդային ուժերի մարտական ինքնաթիռները պատասխան հարված են հասցրել ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին Գազայի հատվածում։
  • Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին օդային հարվածների ժամանակ Իսրայելի ռազմաօդային ուժերը կիրառել են ազգային մշակման նոր ավիառումբներ։
  • Իսրայելի պաշտպանության բանակը խոցել է հերթական անօդաչու թռչող սարքը «Հեզբոլլահի» համակարգեր Լիբանանի սահմանին։

Աֆղանստան

  • Աֆղանստանի ընդդիմությունը հայտնում է Անդարաբական հովտում թալիբների հարձակումների վերսկսման մասին։ Նշվում է, որ թալիբների կողմից հարձակման փորձերը իրականացվել են Բագլանի նահանգի Սալահ շրջանի տարածքում գտնվող Քասա-Տարաշի կիրճում: Կան զոհեր և վիրավորներ։
  • Թալիբներն իրենց մոտ են կանչում Հնդկաստանում սովորող աֆղան կուրսանտներին։ «Թալիբանի» ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչը Աբդուլ-Նաֆի Տակուրը նրանց բոլորին կոչ է արել վերադառնալ հայրենիք՝ կուրսանտներին անվանելով աֆղանական կապիտալ։
  • Քանդահարում խոլերայով վարակվելու 180 դեպք է գրանցվել։ Հիվանդությունից զոհվածների ճշգրիտ թիվը դեռ հայտնի չէ։
  • Թալիբները ոչնչացրել են ԻՊ-ի այն բջիջը, որից գնդակոծվել է Պակիստանը և Տաջիկստանը: Ահաբեկիչները հայտարարել են Մասուդի մասնակցության մասին, իսկ մասուդցիները հայտարարել են, որ դա բեմադրություն է։
  • Տեղեկություն է տարածվել, որ Ուզբեկստանի տարածքի 3-րդ անգամ հրթիռակոծության մասին, սակայն Աֆղանստանի ՊՆ-ն հերքել է այն։

ՆԱՏՕ

  • Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին խոստացել է սառեցնել արձանագրությունների վավերացման գործընթացը Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտերի մասին, եթե դաշինքը և երկու երկրները չկատարեն Անկարայի պայմանները։
  • Թուրքիան ՆԱՏՕ-ից դուրս բերելու պլանները կիրագործվեն մոտ ժամանակներս։ հայտարարել է Թուրքիայի ռազմածովային ուժերի պաշտոնաթող փոխծովակալ և «Mavi Vatan» հայեցակարգի գաղափարախոս Ջիհաթ Յայջին։
  • Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերը հայտարարել է, որ իր երկիրը չի պատրաստվում հետևել Շվեդիայի և Ֆինլանդիայի օրինակին և անդամակցել ՆԱՏՕ-ին։
  • ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության օգտին։
  • Շվեյցարիան մերժել է ՆԱՏՕ-ի՝ շվեյցարական հիվանդանոցներում ուկրաինացի զինվորների բուժման խնդրանքը։
  • Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի նախկին գլխավոր հրամանատար Ջեյմս Ստավրիդիսը ենթադրել է, որ մարտական գործողություններն Ուկրաինայում կտևեն ևս 4-6 ամիս և կավարտվեն «սառեցված հակամարտությամբ»։
  • Ֆինլանդիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ֆինլանդիան լարվածության աճ չի տեսնում Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ֆոնին։ Սահմանին իրավիճակը նորմալ է։
  • Մեծ Բրիտանական «The Spectator» պարբերականը հրապարակել է 1997 թվականի արխիվային հոդվածը, որում ԱՄՆ նախագահ Դուայթ Էյզենհաուերի թոռնուհին՝ Սյուզան Էյզենհաուերը նախազգուշացրել է, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը հղի է վտանգներով։
  • Ռումինիայում կործանվել է ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու սարքը Քիմպիա ավիաբազայի մոտ, որի արժեքը եղել է 30 միլիոն դոլար։

ՀԱՊԿ

  • ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչները քննարկել են ռազմական կադրերի համատեղ պատրաստման համակարգի կատարելագործմանը վերաբերող հարցեր։