Հայաստանը աշխարհաքաղաքական հնարավոր բախումների կիզակետում․ հնարավո՞ր է այն շրջանցել (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանն է:

Արտաշես Գեղամյանի հետ անդրադարձ է կատարվել հետևյալ թեմաներին․

  • Աշխարհաքաղաքական գործընթացները, որոնք չեն շրջանցում նաև Հայաստանը,
  • Մանրակրկիտ վերլուծության ենթարկվեց այն բոլոր շղթայական հանդիպումները և այցերը, որոնք տեղի են ունեցել վերջին շրջանում, և որոնք հստակ ուրվագծում են հավաքական Արևմուտքի հստակ ծրագրերն ու դրանց դիմագրավելու՝ ՌԴ արձագանքը
  • Թեհրանում կայանալիք Իրան-Ռուսաստան-Թուրքիա հանդիպմանը, քննության իրական առարկային և դրանից բխող հնարավոր զարգացումներին
  • Արտաշես Գեղամյանը առանձնահատուկ ուշադրությունը սևեռեց Թեհրան կատարած այցի ժամանակ թուրքական պատվիրակության կազմին, ինչը հստակ ուրվագծում է Թուրքիայի իրական հեռահար նպատակները, և ինչը վտանգավոր է Հայաստանի համար
  • Հայաստանի վարած պետականակործան քաղաքականությանը
  • «Դիմադրություն» շարժման և առհասարակ ընդդիմության անելիքներին, որոնք հնարավորություն կընձեռեն վերջիններիս Հայաստանը փրկել այս օրհասական վիճակից
  • Միութենական պետության տեսլականին, և թե որքանով այն նպաստավոր կլինի Հայաստանի պետականության պահպանման համար
  • Հայաստանում տեղի ունեցող քաղաքական և հասարակական գործիչների տարօրինակ մահերին և հնարավոր վարկածներին։

Մանրամասները՝ տեսանյութում