Մարիուպոլի դրամատիկական թատրոնում պայթյունի հետևանքով 14 մարդ Է զոհվել

Մարիուպոլի դրամատիկական թատրոնում տեղի ունեցած պայթյունը, որը, ըստ հետաքննության, տեղի է ունեցել ներսից՝ Ուկրաինայի զինված ուժերի մեղքով 2022 թվականի մարտին, 14 մարդու մահվան պատճառ է դարձել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Դոնեցկի գլխավոր դատախազությունից։

«Հայտնաբերվել է 14 դիակի մնացորդ: Ողբերգության օրն այնտեղ գտնվող մեծ թվով բնակիչներ արդեն լքել էին այս վայրը: Հետաքննության ընթացքում հաստատված տվյալներով՝ շենքում եղել են Ուկրաինայի զինված ուժերի կրակային կետեր»,- ասել է աղբյուրը։

Գլխավոր դատախազությունը նաև հայտնել է, որ քննիչները Մարիուպոլի դրամատիկական թատրոնի վրա ավիահարվածի տարրեր կամ այլ նշաններ չեն հայտնաբերել։

«Փլատակների վերլուծության ժամանակ հարվածող տարրեր, ավիառումբի մասեր, արկ կամ այլ զինամթերք չի հայտնաբերվել: Փորձաքննությունն ու հետազոտությունը ցույց են տալիս, որ պայթյունը տեղի է ունեցել ներսից:

Ապացույցներ կան, որ ողբերգության նախօրեին դրամատիկական թատրոնում զինվորական համազգեստով անձինք են եղել, արկղեր են բերվել, ենթադրում ենք, որ հենց նրանք կարող էին պայթեցնել»,- ասել է աղբյուրը։