Բաց կթողնի՞ Ռուսաստանը Հայաստանին (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է հասարակական գործիչ, վերլուծաբան Մհեր Ղուշչյանը։

Հաղորդման հյուրի հետ խոսեցինք հուլիսի 16-ին Թբիլիսիում Վրաստանի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպման մասին ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով։ Ինչո՞ւ է Վրաստանը փորձում միջնորդի դեր ստանձնել, այն դեպքում, երբ հրադադարից հետո այդ առաքելությունը Ռուսաստանն է ստանձնել։ Արդյո՞ք Վրաստանը գործում է Արևմուտքի դրդմամբ, և սա դավադրություն է հենց Ռուսաստանի դեմ։

Մհեր Ղուշչյանը խոսեց նաև ԱՄՆ կենտրոնական հետախուզական գործակալության ղեկավարի և ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրենի Հայաստան կատարած այցելություններից՝ մեկնաբանելով դրանց բուն նպատակները։

Անդրադարձանք իշխանության կողմից ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու քայլից հրաժարվելուն։ Ինչի՞ց վախեցան քպ-ական պատգամավորները, որ չդիմեցին Սահմանադրական դատարան։ Ըստ Մհեր Ղուշչյանի՝ նրանք պարտավորվել են մինչև այս տարեվերջ կատարել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, իսկ դրա համար իրենց լեգիտիմ խորհրդարան է անհրաժեշտ։ Ընդդիմությանը մանդատներից զրկելու դեպքում արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն կառաջանա, իսկ իշխանությունը դրա ոչ ժամանակն ունի և ոչ էլ ռեսուրսները։

Մանրամասները՝ տեսանյութում