ԱԽՔ-ի հարցազրույցի ամբողջ ասելիքն այն է, որ ղարաբաղցիք ոնց ուզում են՝ թող իրենց գլխի ճարը տեսնեն

Արմեն Գրիգորյան. «Հայաստանից ԼՂ Պաշտպանության բանակ պայմանագրայիններ չեն զորակոչվում: Ըստ անհրաժեշտության՝ ԼՂ-ը տեղում է կազմակերպում պայմանագրային զինծառայողների ներգրավում»։

Էս էն «ԱԽՔ» կոչվածն է… Իր հայտարարությունից ըստ էության բխում է, որ եթե ՀՀ գրանցումով զինվորականը թշնամուն գերի ընկնի Արցախի տարածքում, ապա ՀՀ-ն որևէ կերպ տեր չի, քանզի «ՀՀ-ից պայմանագրայիններ Արցախում ներգրավված չեն»։

Ընդհանրապես սրա հարցազրույցի ամբողջ ասելիքն այն է, որ ղարաբաղցիք ոնց ուզում են՝ թող իրենց գլխի ճարը տեսնեն։

Հ.Գ. «Հարսանիք Շուշիում» օպերացիա անողը…

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից