Պուտինը Թեհրանում կհանդիպի Իրանի և Թուրքիայի ղեկավարների հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 19-ին պաշտոնական այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն։

Սպասվում է, որ այնտեղ Ռուսաստանի ղեկավարը երկկողմ հանդիպումներ կունենա Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Առանցքային օրակարգը սիրիական կարգավորմանն աջակցելու Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների ղեկավարների եռակողմ հանդիպումն է։

Ավելի վաղ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել էր, որ պատրաստվում է նախագահի այցը Թեհրան։ Պեսկովը նաև հաստատել է Պուտինի և Էրդողանի միջև սպասվող բարձր մակարդակի շփումները։