Արցախի կարգավիճակի թաղում՝ ադրբեջանական նավթի բարելների տակ․ Նաիրա Զոհրաբյան

Այսօր Եվորպական Միության եւ Ադրբեջանի միջեւ ստորագրվել է էներգետիկ ոլորտին առնչվող հուշագիր։

«Էներգիան ամենակարեւոր հարցերից մեկն է: Եվրոպական միությունը պետք է ազատվի ռուսական գազից, նավթից եւ ածխից կախվածությունից:

ԵՄ-ն մտադիր է առաջիկա մի քանի տարիներին կրկնապատկել Ադրբեջանից ստացվող գազի ծավալները», քիչ առաջ, Բաքու ժամանելուն պես, իր Twitter-ում գրել է ԵՄ ղեկավար մարմնի՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Իսկ դուք ասում եք մարդու իրավունք, սպիտակ ֆոսֆորով այրված զինվորներ, Բաքվի բանտերում պահվող եւ խոշտանգվող հայ ռազմագերիներ։

Արցախի կարգավիճակի թաղում՝ ադրբեջանական նավթի բարելների տակ։

 

Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից