«Սլավյանսկի բազար». Հայաստանից Մարիա Խանդանյանը զբաղեցրել է 3-րդ տեղը

Վիտեբսկում պարգևատրվել են «Սլավյանսկի բազար» արվեստի միջազգային փառատոնի հաղթողները։ Գլխավոր մրցանակը մնացել է Բելառուսում։
«МИР 24»-ի հաղորդմամբ, «Սլավյանսկի բազար 2022» -ի առաջին մրցանակի դափնեկիրն է իտալացի Մարտա Վերեկիան, 2-րդ տեղը բաժանել են ռուսաստանցի Անաստասիա Բելյավսկայան և բուլղարացի Դիմիտրինա Գերմանովան։ Երրորդ մրցանակին ևս երկու արտիստներ են արժանացել՝ Մարիա Խանդանյանը Հայաստանից և Բեկ Իսրայելովը Ղրղզստանից։

«Սլավյանսկի բազար» երաժշտական մրցույթը սկսած 1992 թվականից անց է կացվում Բելառուսի Վիտեբսկ քաղաքում։ Կազմակերպողը Բելառուսի կառավարությունն է։