Ուլտրամանուշակագույն բարձր ինդեքսի պարագայում օրգանիզմը ստիպված է կատարել կրկնակի աշխատանք. Ռուբեն Գրիգորյան

Ուլտրամանուշակագույն բարձր ինդեքսի թիրախային խմբերը հանդիսանում են մեծահասակները, հղիները, երեխաները և խրոնիկ հիվանդություն ունեցող մարդիկ: Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման  և կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի և հիգիենայի բաժնի պետ Ռուբեն Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ Ուլտրամանուշակագույն բարձր ինդեքսի պարագայում իր կենսական գործունեությունը կատարելու համար օրգանիզմը ստիպված է կատարել կրկնակի աշխատանք:

«Ուլտրամանուշակագույն բարձր ինդեքսի թիրախային խմբերը հանդիսանում են մեծահասակները, հղիները, երեխաները և խրոնիկ հիվանդություն ունեցող մարդիկ: Ուլտրամանուշակագույն բարձր ինդեքսի պարագայում իր կենսական գործունեությունը կատարելու համար օրգանիզմը ստիպված է կատարել կրկնակի աշխատանք: Օրվա շոգ ժամերին չպետք է գտնվել ուլտրամանուշակագույն ճառագայթների ներքո: Խորհուրդ է տվում խմել 2-3 լիտր ջուր: Տնից դուրս գալիս կրել ակնոց, զերծ մնալ յուղոտ սննդամթերք ընդունելուց»,-ասաց նա: