Երբ և որտեղ տեղի կունենա սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովների հանդիպումը

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովների հանդիպումը տեղի կունենա օգոստոսին։

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից  տեղեկացրել են, որ հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում: Հանդիպման հստակ օրվա վերաբերյալ դեռևս վերջնական պայմանավորվածություն չկա: