Զելենսկին ուժայինների պաշտոնանկություններ է արել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնից հեռացրել Է Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավար Իվան Բականովին և գլխավոր դատախազին՝ բացատրելով դա նրանով, որ ներկայումս հետաքննվում է պետական դավաճանության և ռազմական կոլաբորացիոն գործունեության վերաբերյալ ավելի քան 650 գործ, որոնցով անցնում են ուժայինները:

Զելենսկին հավելել է, որ իրավապահ մարմինների ավելի քան 60 աշխատակից մնացել են գրավյալ տարածքում և «գործել Կիևի շահերի դեմ»: Ուկրաինայի նախագահի խոսքով՝ դրա պատասխանատվությունն ընկնում է գերատեսչությունների ղեկավարների վրա: