Ադրբեջանի արտգործնախարարը կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով գտնվում է Բրյուսելում:

Հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Պաշտոնական այցի շրջանակներում Ադրբեջանի արտգործնախարարը, ի թիվս այլ հանդիպումների, կհանդիպի նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:

ՆԱՏՕ-ի կողմից տարածված մամուլի հաղորդագրության համաձայն՝ հանդիպումը տեղի կունենա մամուլի համար փակ ռեժիմով: