ՌԴ ԱՀԾ ղեկավարը կայցելի Երևան

Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինն այսօր կայցելի Երևան։  NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Նարիշկինը կհանդիպի Հայաստանի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների հետ։

Նշենք, որ անցած շաբաթ չհայտարարված այցով Հայաստան էր ժամանել ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բարնսը։