ՌԴ ՊՆ-ը առաջին անգամ նշել է «Վոստոկ» զորախմբի հրամանատարի անունը

ՌԴ ՊՆ-ն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է Ուկրաինայում ռուսական «Վոստոկ» («Արևելք») զորախմբի հրամանատարի անունը՝ Արցախում ռուս խաղաղապահների նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադով։

Հուլիսի 18-ին հայտնի է դարձել, որ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն տեսչական այց է կատարել ռուսական «Արևելք» խմբավորում։

Սերգեյ Շոյգուն ընդգծել է «խմբավորման հարվածային կարողությունների ուժեղացումը» և գեներալ Մուրադովին հանձնարարել է «առաջնահերթ հարվածներ հասցնել Դոնբասի բնակավայրերի բնակելի թաղամասերը հրետակոծող թշնամու հեռահար հրթիռների և հրետանային համակարգերին բարձր ճշգրտության զինատեսակներով»։

Ռուստամ Մուրադովը ղեկավարում էր ռուսաստանյան խաղաղապահ առաքելությունը Լեռնային Ղարաբաղում 2020թ. նոյեմբերից մինչև 2021թ. սեպտեմբեր։ Նա ծառայել է նաև Սիրիայում և եղել Դաղստան ներխուժման ճնշման մասնակիցը 1999 թ.։