Պենտագոնը ուրախ կլինի, եթե Ռուսաստանը նստի Ուկրաինայի հետ բանակցությունների սեղանի շուրջ

ԱՄՆ-ը կաջակցի Ուկրաինայի հետ բանակցությունների սեղանի շուրջ «ցանկացած օր» նստելու Ռուսաստանի որոշմանը, ճեպազրույցում ասել է Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան։

«Ռուսաստանը կարող է նստել բանակցությունների սեղանի շուրջ Ուկրաինայի հետ ցանկացած օր, երբ ցանկանում է: Սա դրական քայլ կլինի»,- պաշտոնյայի խոսքերը  մեջբերել է «ՌԻԱ Նովոստին»։