Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը դատի է տվել Իշխան Սաղաթելյանին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը դիմել է դատարան՝  ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանին վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով։ Այս մասին տեղեկացնում ենք «Դատալեքս»  դատական տեղեկատվական համակարգից:

Պատճառն առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու կամ իրազեկման պայմանների խախտմամբ հավաք անցկացնելն է, որը ՀՀ օրենսգրքի 180․1-ի հոդվածի 1-ին մասով համարվում է վարչական իրավախախտում, որն առաջացնում է տուգանքի նշանակում հավաքի կազմակերպչի կամ ղեկավարի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով: