Արևմուտքը խոչընդոտում է Սիրիա մարդասիրական օգնության առաքումը. Ռուսաստան

Ռուսաստանը հայտարարել է, որ Արևմուտքը խոչընդոտում է Սիրիա մարդասիրական օգնության առաքումը: Գրում է ParsToday-ը:

ՌԴ ԱԳՆ-ը ուրբաթ օրը հայտարարել է, որ արևմտյան երկրները  կանխում  են Սիրիա մարդասիրական օգնություն ուղարկելու ցանկացած փորձ, որը չի համապատասխանում իրենց ցանկությանը։

Արձագանքելով Ռուսաստանի կողմից ՄԱԿ անվտանգության խորհրդին ներկայացված՝ Սիրիա ցամաքային սահմաններով մարդասիրական օգնություն ուղարկելու մասին բանաձևի հաստատումը ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչների կողմից խոչընդոտելուն, ԱԳՆ-ը հայտարարել է. «Այս բանաձևի հաստատման կանխումը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ արևմտյան երկրները չեն ցանկանում ԱԽ-ում լուծել Սիրիա մարդասիրական օգնություն ուղարկելու հարցը և շարունակում են քաղաքականացնել հումանիտար հարցերը»: