Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի եղբայրը

44–օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի ծնողներն այսօր՝  հուլիսի 15–ին, որդի են ունեցել։ Փոքրիկին ծնողները անվանել են Մխիթար՝ ի պատիվ հերոս եղբոր։

Մխիթար Գալեյանը ծառայել է Հադրութում։ Նրա ծառայության ավարտին մնացել էր չորս ամիս, երբ պատերազմը սկսվեց։ Պատերազմը սկսելու հենց առաջին օրից ներգրավված է եղել թշնամու դեմ գործողություններում։

Որդու հետ ընտանիքի անդամները վերջին անգամ խոսել են սեպտեմբերի 30-ին։ Հոկտեմբերի 1-ին «Կարախամբեյլի» կոչվող տեղամասում հերթական հրթիռակոծության ժամանակ Մխիթարն ու զինակից ընկերը՝ Հայկ Սահակյանը անմահացել են՝ իրենց ընկերոջ կյանքը փրկելու ժամանակ։