Դատարանում մարդու մահ: Սա խելագարվելու դեպք է

Արմեն Գրիգորյանին կալանավորելու ՈՉ ՄԻ ՀԻՄՔ չկար, գործ էիք հարուցել՝ քննեիք: Արմեն Գրիգորյանի առողջական վիճակի մասին մշտապես բարձրացրել է իր պաշտպան Ռուբեն Մելիքյանը, բայց դատավորներ կոնկրետ անուն ազգանուններով, քննիչ ու դատախազներ կոնկրետ անուն ազգանուններով անտեսել են, որովհետև կալանքի ՖԵՏԻՇ պետք է ապահովեն: Արմեն Գրիգորյանին այսքան օր չէինք կարողացել նույնիսկ տեսակցել ՔԿՀ-ում, որովհետև քննիչը գտել էր, որ պետք է արգելի: Պատկերացրեցիք՝ այսքան ամիս արգելել են:

Դատարանում մարդու մահ: Սա խելագարվելու դեպք է: Այդքան ասում ենք՝ կալանքը մի ֆետիշացրեք..: Բառեր չեմ գտնում: Չեմ պատկերացնում պատվեր իջացնողն ու կատարողների խմբակը այսքան ապօրինությունների, իրավունքը ոչնչացնելու պայմաններում ոնց են իրենց խղճի հետ մնում..․

Աժ պատգամավոր Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան էջից