Եվրամիությունը որոշել է կրճատել Ուկրաինային տրվող օգնությունը

ԵՄ-ը Ուկրաինա կուղարկի մեկ միլիարդ եվրո՝ 9 մլրդի փոխարեն․ պատճառը տնտեսական խնդիրներն են։ Այդ մասին գրում է Bloomberg պարբերականը։

«Ուկրաինային խոշոր օգնության տրամադրումը, որը ԵՄ-ը խոստացել էր մայիսին, կարծես, մղվում է երկրորդ պլան, քանի որ Միությունը լուրջ տնտեսական խնդիրների առաջ է կանգնած»,-ասված է հրապարակման մեջ։

Պարբերականը հիշեցնում է, որ գրեթե երկու ամիս առաջ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն առաջարկել էր Ուկրաինա ուղարկել 9 մլրդ եվրո։

Նշվում է նաև, որ ուկրաինական ճգնաժամի հետևանքները կրում են ԵՄ անդամ երկրները, և նրանց կառավարությունները սկսել են անհանգստանալ։