Առանց Ռուսաստանի Հայաստանը կորցնելու է ոչ միայն իր անվտանգությունը, այլ նաև իր ազգային ավանդույթները, մշակույթը ու հոգևոր արժեքները

Եթե Հայաստանը հեռվանա Ռուսաստանից և իր անվտանգությունը վստահի օրինակ Արևմուտքին միանշանակ է, որ այդ տեղը զբաղեցնելու է Թուրքիան`իր բոլոր հետևանքներով:

Իհարկե, Թուրքիայի հետ ուշ թե շուտ պետք է կարգավորվեն մեր հարաբերությունները, բայց դա որևէ ձևով չպետք է արվի ի հաշիվ ՌԴ-ի հետ մեր դաշնակցային և բարեկամական հարաբերությունների:

Ռուսաստանը իր քաղաքակրթական մակարդակով մեզ ավելի մոտ է, քան աշխարհի որևէ երկիր, մեր մշակույթը և արժեքները շատ ավելի մոտ են իրար:

Ռուսները միշտ կողմ են եղել մեր ավանդույթների և մշակույթի պահպանմանը, դրա վկայությունն է մի ամբողջ պատմություն և սա մոռանալ կամ ուրանալ չի կարելի:

Հ.Գ․ ԽՍՀՄ տարիներին թեև Հայաստանը անկախ չէր, բայց ունեցել է խոշորագույն մշակույթային, գիտական և կրթական առաջընթաց: Ինչքան էլ այսօր փորձեն նսեմացնել այդ ամենը, ասածներս պատմական փաստեր են:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից