Ալիևն ու Կլաարը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման հարցը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ ԱՊԱ-ն հաղորդում է, որ Տոյվո Կլաարը Ալիևին է փոխանցել Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի ողջույնները։ Ալիևը շնորհակալություն է հայտնել և խնդրել է ողջույններ փոխանցել Շառլ Միշելին։

«Հանդիպմանը մտքերի լայն փոխանակություն է տեղի ունեցել՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման, հաղորդակցությունների բացման, Ադրբեջանի առջև ծառացած ականների խնդրի, Ղարաբաղյան առաջին պատերազմում անհետ կորած մեր հայրենակիցների հետ կապված։

Երկրի ղեկավարն ընդգծել է Բրյուսելում կայացած հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը և Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարումը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության»,- մեջբերում է լրատվամիջոցը։