Զապորոժիեի մարզն ընդմիշտ կորցրել է Ուկրաինան. մարզի իշխանություններ

Կիևի ռեժիմը պետք է հաշտվի Զապորոժիեի մարզի կորստի հետ, «ՌԻԱ Նովոստի»  գործակալությանը հայտնել է տարածաշրջանային վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը:

«Զապորոժիեի մարզն ընդմիշտ կորել է Ուկրաինայի համար, ինչպես Ուկրաինան ընդմիշտ կորել է Կիևի ներկայիս ռեժիմի համար: Այժմ Զապորոժիեն դառնալու է Ռուսաստանի անբաժան մասը»,- ասել է նա:

Ռոգովի խոսքով, տարածաշրջանի բնակիչների մեծ մասն իր ապագան տեսնում է Ռուսաստանի կազմում, ինչը հաստատվում է տարբեր սոցիոլոգիական ուսումնասիրություններով։

«Այդ պատճառով մենք սկսել ենք նախապատրաստվել հանրաքվեին։ Մենք ծրագրում ենք ստեղծել ընտրական հանձնաժողովներ։ Զելենսկու ռեժիմը հասկանում է, որ այս հանրաքվեում պարտվելու է, հետևաբար կառչում է բնակչությանը հրետակոծություններով և ահաբեկչություններով վախեցնելու վերջին հնարավորությունից։ Մենք չենք հետաձգի հանրաքվեի անցկացումը, բայց դրա անցկացման հիմքն առաջին հերթին անվտանգությունն է»,- ասել է գործակալության զրուցակիցը։