Տոյվո Կլաարը Հայաստանից մեկնել է Ադրբեջան

Եվրամիության Հարավային Կովկասի գծով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը այցով մեկնել է Ադրբեջան։ Այս մասին նա գրել է «Թվիթերի» իր միրկրոբլոգում։

ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ Բաքվում «մի քանի կարևոր» հանդիպում» կանցկացնի։ Նա հրապարակել է լուսանկար Ադրբեջանի մայրաքաղաքից՝ այն մակագրելով «հիասքանչ առավոտ Բաքվում»։

Հիշեցնենք, որ Ադրբեջան այցից առաջ Կլաարը Հայաստանում էր։