ՔՊ-ն այսօր կների բոլոր ընդդիմադիրներին

Այսօր երեկոյան նախատեսված է ԱԺ խորհրդի նիստ, որի ընթացքում ԱԺ  խորհուրդը պիտի որոշի ընդդիմադիր երկու խմբակցությունների 33 պատգամավորի  պատգամավորական մանդատից զրկելու համար ՍԴ դիմելու հարցը։ Հիմնավորումը՝ մեկ նստաշրջանում քվեարկությունների կեսից ավելիից բացակայելու համար։

Անկեղծ, ինձ թվում էր, թե Նիկոլը մի քանի ընդդիմադիրի՝ առավել ըմբոստներին, կզրկի պատգամավորական մանդատից, իսկ մյուսներին «մեծահոգաբար» կների՝ փորձելով նաև այս կերպ պառակտել ընդդիմադիր խմբակցությունները։

Բայց, վերլուծելով և համադրելով մի շարք փաստեր, գրեթե վստահ եմ, որ ԱԺ խորհուրդն այսօր հրավիրվելիք նիստում կորոշի որևէ ընդդիմադիր պատգամավորի մանդատից զրկելու համար Սահմանադրական դատարան չդիմել։

Հիմնավորումն էլ կլինի այն, որ իրենց ընտրել է ժողովուրդը, ժողովուրդը թող գնահատի նրանց անգործությունն ու հաջորդ ընտրություններում իր քվեարկությամբ վերաբերմունք արտահայտի։

Այսպիսով՝ ՔՊ-ն կարձանագրի, որ իրենք «կատարյալ» ժողովրդավար քաղաքական ուժ են և անգամ օրենքով  թույլատրելի բացակաների շեմը խախտելու դեպքում հարգում են ժողովրդի կատարած ընտրությունն ու որեւէ ընդդիմադիր պատգամավորի հարցով Սահմանադրական դատարան չեն դիմում։

Իսկ ԱԺ խորհրդի նիստը հրավիրել են, քանզի դա սահմանադրական պահանջ է

Ահա այսպես։

Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից