Իշխանությունը նախաձեռնում է հարկային տեռորի լիարժեք հիմքեր (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

Հայաստանում 11 տոկոսից ավելի գնաճ կա, ինչն աննախադեպ է մեր երկրի համար։ Ինչո՞վ է այն պայմանավորված՝ օբյեկտի՞վ են պատճառները, թե սուբյեկտիվ, հնարավո՞ր է այն զսպել կամ գոնե մեղմել։ Թադևոս Ավետիսյանն անդրադարձավ այս հարցերին՝ ասելով, որ ապաշնորհ իշխանությունները Հայաստանի բնակչությանը տանում են դեպի անկում, այդ թվում սոցիալական ճգնաժամի առաջ են կանգնեցրել։ Կյանքը դժվարացել է, 80 հազարով ավելացել է մեր երկրում ապրող թերսնվածների թիվը, զգալիորեն ավելացել է աղքատությունը և այդ ընթացքը շարունակական է։

Հաղորդման հյուրը խոսեց նաև անկանխիկ գործարքների համակարգի ներդրման իրական նպատակներից ու բացասական հետևանքներից, որքան էլ իշխանությունները պնդում են, թե այդպես փորձում են վերահսկել ստվերը։ Թադևոս Ավետիսյանը հավաստեց, որ դրա նպատակը միայն բիզնեսը քերթելն է, հարկային տեռորի ենթարկելը։

Տնտեսագետն առավել վտանգավոր գործիք է համարում պետեկամուտների կոմիտեի առաջարկած օրենսդրական նախաձեռնությունը, որն օրենքի ուժ ստանալու դեպքում հարկային մարմիններն անխափան և առանց դատարան դիմելու կարողանալու են տեղեկանալ ցանկացած քաղաքացու բանկային գաղտնիքներից։ Նա նշեց այդ նախաձեռնության վտանգավոր հետևանքները՝ ասելով, որ դա իշխանությունները որպես քաղաքական գործիք են օգտագործելու՝ ճնշումներ գործադրելով ու սննկացնելով իրենց համար ոչ ցանկալի գործարարներին ու քաղաքացիներին։

Մանրամասները՝ տեսանյութում