Ադրբեջանցի զինծառայողը զոհվել է ավտոմատից արձակված կրակոցից

Ադրբեջանի բանակի ժամկետային զինծառայող, զինվոր Ռուսլան Մանաֆզադեն հուլիսի 13-ին, ժամը մոտ 23.00-ին զոհվել է ավտոմատ զենքից արձակված կրակոցից։ Այս մասին, ի պատասխան APA-ի հարցման, տեղեկացրել են գլխավոր դատախազության մամուլի ծառայությունում։

Զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ։ Հետաքննություն է կատարվում։