Թուրքիայի ականազերծման աշխատանքները շատ մեծ փողերի լվացման գործընթաց է, որը տևում է արդեն 18 տարի․․․

Ներկայիս Թուրքիայում, մասնավորապես Կարսի նահանգում, Հայաստանի հետ սահմանին տեղի ունեցող ականազերծման մասին, որպեսզի թյուրիմացություն չլինի և պղտոր ջրում ձուկ չբռնեն․․․

2003 թվականի սեպտեմբերին Թուրքիայի կողմից ստորագրված Օտտավայի կոնվենցիան ուժի մեջ է մտել 2004 թվականի մարտին։

Օտտավայի կոնվենցիայի համաձայն՝ պահեստավորված ականները կոչնչացվեն առաջին չորս տարիների ընթացքում, իսկ ստորգետնյա ականները, այսինքն ականազերծումը՝ առաջին 10 տարվա ընթացքում:

Բաց աղբյուրների տվյալների համաձայն՝ 1957-1998 թվականներին Թուրքիան 936663 հակահետևակային ական է տեղադրել։

Ամենաշատ ականները գտնվում են Սիրիայի սահմանին։

2021 թվականի մարտի դրությամբ գրանցված 855 000 ականներից 606 000 գտնվում են Սիրիայի սահմանին։

Դրանցից 411 990-ը հակահետևակային, 194 615-ը՝ հակատանկային ականներ։

Հակատանկային ականներ են հայտնաբերվել միայն Սիրիայի սահմանին, մնացած ականները՝ 116 115-ը գտնվում է Իրանի հետ սահմանին, 78 917-ը՝ Իրաքի, 20 275-ը՝ Հայաստանի։

Մնացած 33800 -ը մնում են երկրի ներքին տարածքներում։

Օտտավայի կոնվեցիայով Թուրքիան չկարողացավ ժամկետների մեջ տեղավորվել և նա արդեն մի քանի անգամ ականազերծման ժամկետներ է երկարաձգել։

«2020-2025 ականազերծման գործողությունների ռազմավարական ծրագրի» շրջանակներում Ազգային պաշտպանության նախարարության պատրաստած զեկույցում մաքրումը չավարտելու պատճառ է նշվում «քաղաքական անկայունությունը Թուրքիայիում»։

Թուրքիայի խնդրանքը 2014 թվականի մարտին լրացուցիչ 8 տարի ժամկետով` իր պայմանագրային պարտավորությունը կատարելու համար, ընդունվել է, և ժամկետը երկարացվել է մինչև 2022 թվականի մարտի 1-ը:

Այնուամենայնիվ, նախատեսված ժամկետին ևս չավարտվեց ականազերծումը , Թուրքիան խնդրեց երկարաձգել 3 տարի 9 ամսով` 2022 թվականի մարտի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածը: Միևնույն ժամանակ Թուրքիան նշել է , որ այս ժամկետի ավարտից հետո իրենց լրացուցիչ երկարաձգում է անհրաժեշտ։

Երրորդ լրացուցիչ ժամանակահատվածի ժամկետը, որը Թուրքիան, ըստ ամենայնի կուզի, 2025 թվականի դեկտեմբերի 31-ից հետո, դեռ հայտնի չէ։

Թուրքիան, որը 21 տարի, մինչև 2025 թվականի դեկտեմբեր, զբաղվում և զբաղվելու է ականազերծման աշխատանքով, կրկին դիմելու է ժամկետների երկարաձգման համար։

Թուրքիան հայտարարում է, որ առաջիկա երեք տարվա ընթացքում, որն ինքը խնդրել է, «կկատարվեն ականապատ տարածքների ոչ տեխնիկական հետախուզում, մաքրման աշխատանքները կշարունակվեն, և վերջնական հայտը կպատրաստվի իրականացման համար»:

Արևելյան սահմանի ականազերծման ծրագրի (DSMTP) 3-րդ փուլով արևելյան սահմանների երկայնքով (Արդահան, Կարս, Իղդիր և Աղրի նահանգներ) 2021-22թթ կատարվեն ականազերծում։

Արևելքում ականազերծվելու են 96 ականապատ դաշտեր (4 242 577 քմ) և ամբողջ սահմանային գիծը (Արդահան, Կարս, Իղդիր և Աղրի) նահանգները, իսկ Վանի նահանգն ամբողջությամբ կմաքրվի ականներից։

Մարդինում 1 058 մք մակերեսով 27 ականապատ տարածք 2021-2023 թվականներին կմաքրվի։

Ականների ռիսկի ուսուցման ազգային պլանը (MMREP) կպահպանվի 2021-2023 թվականների ընթացքում:

Իսկ վերջում ավելացնեմ, որ 2020-2025 ականների հետախուզական վնասազերծման բյուջեն 104,8 մլն եվրո է։

Ականազերծման 5-ամյա ռազմավարության ծրագրի շրջանակներում կազմված աղյուսակի համաձայն՝ ընդհանուր առմամբ կազմվել է 104 800 000 եվրո, որից 14 մլն եվրոն՝ Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարարության բյուջեից, մնացածը Եվրամիության (ԵՄ) և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից։

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից